«Բարսելոնան» ուսումնասիրում է Ռոբերտ Լևանդովսկու հավանական փոխարինողներին։ Այս ամառ լեհը կդառնա 37 տարեկան, ուստի «կատալոնացիները» արդեն մտածում են ապագա նոր հարձակվողի ձեռքբերման մասին:
Ինչպես հայտնում է The Athletic-ը, կատալոնական գրանդի տեսադաշոտւմ են Ալեքսանդր Իսակը անգլիական «Նյուքասլից» և Բենջամին Շեշկոն գերմանական «ՌԲ Լայպցիգից»:
Transfermarkt պորտալի փորձագետները 25-ամյա Իսակի արժեքը գնահատում են 75 միլիոն եվրո, իսկ 21-ամյա Շեշկոն՝ 50 միլիոն, սակայն շուկայում պահանջարկ ունեցող ֆորվարդների իրական գինը կարող է շատ ավելի բարձր լինել։