Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է իր մասին մեկնաբանությունով։
«Աշխարհի ամենագեղեցիկ վայրը այնտեղ է, որտեղ ես եմ։ Սա այն վայրն է, որտեղ յուրաքանչյուր մարզիչ երազում է գոնե մեկ անգամ լինել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։4
Հիշեցնենք, որ 65-ամյա իտալացի մասնագետը Մադրիդի «Ռեալը» գլխավորում է 2021 թվականից։ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «սերուցքայինները» անցկացրել են 19 հանդիպում, որոնցում վաստակել են 43 միավոր։
Մադրիդի «Ռեալը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Առաջատարից բացը մեկ միավոր է։