«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մոտ է ակումբից հեռանալուն։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, ներկայումս 27-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում առաջատար է կատալոնական «Բարսելոնան»՝ առաջ անցնելով իտալական ակումբից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» բոլոր ջանքերը կգործադրի Ռեշֆորդին ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու համար։ Ամենայն հավանականությամբ, դա կլինի վարձակալություն՝ հաջորդ ամառ գնելու պարտադիր իրավունքով։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, դարձել 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Ռաշֆորդի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո: