Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է այս ձմեռ սպասվող աստղային տրանսֆերից

Մադրիդի «Ռեալը» որոշել է հրաժարվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին ձեռք բերելու փորձերից, հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի համաձայն՝ անգլիացին ամռանը կմիանա «Լոս Բլանկոներին» ազատ գործակալի կարգավիճակով, իսկ ընթացիկ մրցաշրջանի երկրորդ կեսում Կառլո Անչելոտին կկարողանա ընտրություն կատարել Ֆեդերիկո Վալվերդեի, Լուկաս Վասկեսի և Ռաուլ Ասենսիոյի միջև:

Հիշեցնենք, որ Տրենտը մերսիսայդյան ակումբի սան է։ Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 27 խաղում նա դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: