ՈւԵՖԱ-ն չի նախատեսում քննարկել ֆրանսիական ՊՍԺ-ի պարտքի գործը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեին, քանի որ չի ստացել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ կային, որ փարիզցիները կարող են պատժամիջոցների ենթարկվել ՈւԵՖԱ-ի կողմից՝ կապված ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության կանոնակարգի հնարավոր խախտման հետ, ըստ որի՝ եվրագավաթների մրցաշարերին մասնակցող ակումբները հուլիսի դրությամբ չպետք է պարտքեր ունենան աշխատակիցների նկատմամբ հուլիսի 15-ի, հոկտեմբերի 15-ի և հունվարի 15-ի դրությամբ՝ համապատասխանաբար մինչև հունիսի 30-ը, սեպտեմբերի 30-ը և դեկտեմբերի 31-ը վճարումների համար:
Հիշեցնենք, որ Մբապպեն «Ռեալում» հանդես է գալիս նախորդ ամառվանից։ Այս մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 14 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։