Դեկուն համոզում է Ռոնալդ Արաուխոյին մնալ «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն կոչ է անում «Բլաուգրանայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չհեռանալ ակումբից։ Ֆուտբոլիստին առաջարկվել է երկարաձգել պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2026 թվականին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Արաուխոն մոտ է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելուն։ Նշվում էր, որ իտալացիները պատրաստ են վճարել Արաուխոյի համար «Բարսելոնայի» պահանջած 50 մլն եվրոն։

Արաուխոն մերժել է «բլաուգրանայի» մի քանի առաջարկ՝ երկարաձգելու պայմանագիրը:

Այս մրցաշրջանում Արաուխոն մասնակցել է Իսպանիայի գավաթի խաղարկության մեկ հանդիպման, որում կատարել է գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։