«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը, ով երկու անգամ գրավեց «Բրենտֆորդի» դարպասը (2:2), ամփոփել է հանդիպումը:
«Կարծում եմ, որ վերջին 20-30 րոպեներին մենք հոգնած տեսք ունեինք, իսկ մրցակիցը ճնշում էր գործադրում և շատ գնդակներ էր նետում մեր տուգանային հրապարակ: Մեզ չհաջողվեց հաղթահարել այդ ամենը:
Սա ամենադժվար ճամփորդություններից է, որտեղ ձեզ միշտ դժվարություններ են սպասվում։ Մենք սովորելու շատ բան ունենք։
Ճգնաժամի՞: Այո, արդյունքները բարելավվել են, բայց մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու ցանկալի արդյունքի հասնելու համար, կշարունակենք անցնել հանդիպումից հանդիպում»,- Ֆոդենի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը։