Միկել Արտետան խոսել է «Թոթենհեմի» դեմ սպասվող խաղի մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է «Թոթենհեմի» դեմ խաղի սպասելիքներով:

«Կարծում եմ՝ սա մարզադաշտում տիրող մթնոլորտի առումով ամենահաճելի խաղն է, այն շատ բան է նշանակում մեր երկրպագուների համար։ Հուսով եմ՝ այստեղ տոնակատարություն կլինի։

Երբ խոսում եմ ակումբի սաների և անձնակազմի շատերի հետ, անմիջապես զգում եմ, որ մեծ իրադարձություն է մոտենում, շուրջբոլորը ոգևորություն է»,- Արտետայի խոսքերը մեջբերում է «Արսենալի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 15-ին, Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի շրջանակներում «Արսենալը» սեփական դաշտում կընդունի «Թոթենհեմին»: