Ժոան Լապորտա. «Նոր «Կամպ Նոու» մարզադաշտը առաջիկա տարիներին նոր եկամուտների բանալին է»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատմել է, թե ինչ է կատարվում «Կամպ Նոու» մարզադաշտում և երբ թիմը կկարողանա վերադառնալ այնտեղ։

«Մենք նոր մարզադաշտ ենք կառուցում: Սա վերակառուցում չէ, սա նոր մարզադաշտի կառուցում է։ Եվ մենք կվերադառնանք որքան հնարավոր է շուտ։ Այս նոր «Կամպ Նոու» մարզադաշտը առաջիկա տարիներին նոր եկամուտներ ստեղծելու բանալին է»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում AS-ը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Բարսելոնային» հաջողվել է ավարտին հասցնել «Կամպ Նոուի» VIP տեղերի վաճառքից նոր շահույթ ստանալու գործարքը:

Հիշեցնենք, որ մարզադաշտը վերակառուցման համար փակվել է 2023 թվականի ամռանը, իսկ աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականին։ Նշվում է, որ ակումբը կարող է վերադառնալ «Կամպ Նոու» մինչև աշխատանքի պաշտոնական ավարտը։