Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն կարծում է, որ «Բարսելոնան» ավելի խոշոր հաշվով կհաղթեր «Լոս Բլանկոներին» Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ խաղում (2:5), եթե «բլաուգրանայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին 56-րդ րոպեին կարմիր քարտ չստանար։
«Եթե Շեսնին «Էլ-Կլասիկոյում» խաղադաշտից չհեռացվեր, ապա հանդիպումը կավարտվեր 10:1 հաշվով։ Կրկնում եմ՝ 10:1, ոչ թե 10:2»,- Կասանոյի խոսքերը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Կասանոն «Արքայական» ակումբում հանդես է եկել 2006-2008 թվականներին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով չորս գոլի հեղինակ։