Անտոնիո Կասանո․ «Ես խաղացել եմ «Ռեալում», բայց երբեք հնարավորություն չեմ ունեցել խաղալ «Բարսելոնայում»»

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն հիացած է «Բարսելոնայի» խաղով։

«Ես խաղացել եմ «Ռեալում», բայց երբեք հնարավորություն չեմ ունեցել խաղալ «Բարսելոնայում»։ Բայց ես սիրահարվել եմ «Բարսելոնային» և դեռ սիրում եմ այս ակումբը։ Ինձ ամենաշատը խենթացնում է «Բարսայի» խաղաոճը։ Այնտեղ մտածում են ոչ միայն հաղթելու, այլև ֆուտբոլից հաճույք ստանալու մասին։

Գնդակի տիրապետում, հարձակողական խաղ։ Ոչ մի այլ թիմ այդպես չի անում։ «Բարսան» համարձակ մոտեցում ունի, նրանք ոչնչից չեն վախենում»,- Կասանոյի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։