«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը մերժել է մյունխենյան ակումբի վերջին առաջարկը՝ երկարաձգելու պայմանագիրը, որն ավարտվում է այս ամառ։ Այս մասին հայտնում է AS-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» նոր շահավետ առաջարկ է արել 24-ամյա կանադացուն, որը Դևիսին կդարձնի ակումբի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Սակայն, ըստ աղբյուրի, այն մերժվել է։
Նշվում է, որ Դևիսն իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի շաբաթվա վերջին։ Ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդը Մադրիդի «Ռեալն» է։
Այս մրցաշրջանում Դևիսը «Բավարիայի» կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։