«Արսենալի» մամուլի ծառայությունը հրապարակել է Անգլիայի գավաթի 3-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումից հետո (1։1, 3։5՝ 11 մետրանոց) հարձակվող Գաբրիել Ժեզուսի բուժզննման արդյունքները։
Հիշեցնենք, որ 27-ամյա բրազիլացին Բրունո Ֆերնանդեշի հետ բախումից հետո վնասել էր ծունկը և 40-րդ րոպեին նրան փոխարինեց Ռահիմ Ստերլինգը։
Հաղորդվում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը ձախ ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել։ Ֆուտբոլիստը մոտ օրերս վիրահատության կենթարկվի։
Նշվում է, որ հարձակվողը շարքից դուրս է մնում առնվազն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, որում նա բոլոր մրցաշարերում «Արսենալի» 26 խաղում դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։