«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կարիերան կշարունակի ֆրանսֆիական ՊՍԺ-ում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ՊՍԺ-ն լիովին համաձայնեցրել է ֆուտբոլիստի տրանսֆերը և պայմանագիրը։
Տրանսֆերի գումարը կկազմի մոտավորապես 70 մլն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված կլինի հինգ տարով։
Այս մրցաշրջանում Կվարացխելիան Ա Սերիայի 17 խաղում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։