«Լիվերպուլը» դիտարկում է Մյունխենի «Բավարիայի» 29-ամյա աջ պաշտպան Յոզուա Կիմիխին ձեռք բերելու տարբերակը, եթե անգլիական ակումբը չկարողանան երկարաձգել պայմանագիրը թիմի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ, որն ավարտվում է հաջորդ ամառ։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ գերմանացի ֆուտբոլիստին «Լիվերպուլը» դիտարկում է որպես առաջնահերթ թիրախ այս պաշտոնում։ Ընդգծվում է, որ անգլիական ակումբն անմիջական կապի մեջ է Կիմիխի շրջապատի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Կիմիխը բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։