«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի մասին։
«Չեմ ուզում որեւէ մեկի անունը տալ, ամեն մեկն այնպես է վարվում, ինչպես ուզում է։ Սկզբում նրանք հարձակվում են մեզ վրա, իսկ հետո հարցնում են, թե ինչ է կատարվում հիմա»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լա Լիգան հրաժարվել էր մրցաշրջանի երկրորդ հատվածում գրանցել Դանի Օլմոյին և Պաու Վիկտորին, քանի որ կատալոնացիները չեն կարողացել ժամանակին ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը։
Հարկ է նշել, որ դատարանի շնորհիվ «Բարսելոնային» այնուամենայնիվ հաջողվեց գրանցել ֆուտբոլիստներին։