«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է թիմի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ կապված իրավիճակի մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուրուգվայցին ցանկանում է հեռանալ կատալոնական ակումբից։
«Այստեղ չեմ բացահայտի, թե ինչի մասին եմ խոսել Արաուխոյի հետ։ Հիմա նա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է, ոչինչ չի փոխվել։ Մենք ուրախ ենք, որ Ինիգոն շարքից դուրս կմնա ընդամենը չորս շաբաթ և ոչ ավելին։ Լավագույն խաղ ենք ակնկալում Արաուխոյից, նա առաջատար է», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Times-ը։
Ավելի վաղ «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Մարտինեսը վնասվածքի պատճառով բաց կթողնի չորս շաբաթ։