Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Նա չկարողացավ իրեն դրսևորել ամբողջությամբ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է թիմի վինգեր Անսու Ֆատիի խաղի վերաբերյալ իր մեկնաբանություններով։

«Վնասվածքից հետո նա չկարողացավ իրեն դրսևորել 100%-ով։ Տխուր է։ Ես վստահ էի, որ Ֆատին լավագույն մարզավիճակում կլինի։ Ես ազնիվ եմ իմ խաղացողների հետ։

Ֆաթին պետք է աշխատի այնպես, ինչպես բոլորը»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Times-ը։ Այս մրցաշրջանում 22-ամյա Ֆատին մասնակցել է ութ հանդիպման,  որոնցում գոլ չի խփել։