«Պոգոն» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է, որ կիսապաշտպան Վահան Բիչախչյանը լքել է թիմի մարզումային ճամբարը, քանի որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբ տեղափոխվելու համար:
«Պոգոնի» հետ Բիչախչյանի պայմանագիրը ժամկետի մեջ էր մինչև 2025 թվականի ամառ։
Սպասվում է, որ հայ կիսապաշտպանի նոր ակումբը կլինի Վարշավայի «Լեգիան»։