«Արսենալի» ֆուտբոլիստ Կայ Հավերցի կինը խոսել է այն կոպիտ հաղորդագրությունների մասին, որ ստացել է սոցցանցերում իր ամուսնու խաղից դժգոհ երկրպագուի կողմից։
«Արսենալը» դուրս մնաց Անգլիայի գավաթի խաղարկությունից՝ 11 մետրանոցներով «Մանչեսթեր Յունայթեդից» պարտվելուց հետո: Հենց Հավերցը չկարողացավ իրացնել միակ 11 մետրանոցը։
«Հուսով եմ, որ դուք վիժում կունենաք»,- գրել է օգտատերերից մեկը Հավերցի կնոջը։
«Ես կգամ քո տուն ու կսպանեմ քո երեխային։ «Չեմ կատակում»,- անձնական նամակով նրան գրել է մեկ այլ անձ։
Ընթացիկ մրցաշրջանում Հավերցը «Արսենալի» կազմում անցկացրել է 17 խաղ Պրեմիեր լիգայում և դարձել 7 գոլի հեղինակ։