«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան պատասխանել է հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի ապագայի վերաբերյալ հարցին։
«Նկունկուն ինձ չի ասել, որ ցանկանում է հեռանալ: Մենք չենք խոսել նրա ապագայի մասին»,- ասել է Մարեսկան։
Ինչպես հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Նկունկուն դեռ կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից, հարձակվողը բանակցություններ է վարում Մյունխենի «Բավարիայի» հետ, և սպասվում է, որ հակառակ ուղղությամբ կգնա գերմանական ակումբի հարձակվող Մատիս Թելը, ում «Չելսին» շատ է ցանկանում ձեռք բերել։
Այս մրցաշրջանում Նկունկուն «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Քրիստոֆերի պայմանագիրը լոնդոնցիների հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։