Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշը մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի փոխանցմամբ՝ այսօր կայացել է «Մանչեսթեր Սիթիի» և «Այնտրախտի» միջև բանակցությունների հերթական փուլը՝ կապված Մարմուշի հետ։ Նշվում է, որ կողմերը մոտ են գործարք կնքելուն, որը գնահատվում է 70 մլն եվրո։
Աղբյուրի տեղեկություններով՝ տրանսֆերը կարող է լիովին համաձայնեցվել արդեն երեքշաբթի՝ հունվարի 14-ին։ Եթե դա տեղի ունենա, ապա Մարմուսը չի ընդգրկվի «Այնտրախտի» կազմում առաջիկա հանդիպմանը։
Այս մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը 25 խաղում դարձել է 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։