«Բավարիան» տարեկան 25 միլիոն եվրոյի նոր առաջարկ է արել 24-ամյա ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսին։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբը պատրաստ է կանադացի ֆուտբոլիստին դարձնել թիմի երկրորդ ամենաբարձր վարձատրվող խաղացողը՝ հարձակվող Հարի Քեյնից հետո։
Ընդ որում, Դևիսի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն ցուցաբերող Մադրիդի «Ռեալի» առաջարկը զիջում է «Բավարիայի» պայմաններին։
Այս մրցաշրջանում Դևիսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։