Հայտնի է, թե ինչ է ասել Գավին, երբ հանդիպումից հետո մոտեցել է Ֆլորենտինո Պերեսին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին մի քանի խոսք է փոխանակել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտին Պերեսի հետ։

Դա տեղի է ունեցել Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպման եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո։

Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է «Բարսելոնայի» ջախջախիչ հաղթանակով Մադրիդի «Ռեալի» նկատմամբ՝ 5։2 հաշվով։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, երբ Գավին ծնկի լուրջ վնասվածք է ստացել, Պերեսը նրան նամակ է ուղարկել՝ շուտափույթ ապաքինում մաղթելով: Երեկ հանդիպման ավարտից հետո Գավին մոտեցել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչին և շնորհակալություն հայտնել բարի ժեստի համար, ընդգծել է աղբյուրը։

Այս մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում, դարձել մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։