«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան կարող է տեղափոխվել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» արդեն այս շաբաթվա կեսերին։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ այսօր որոշիչ օր պետք է լինի իտալական և ֆրանսիական ակումբների միջև բանակցություններում։ Նշվում է, որ եթե կողմերի միջև լիարժեք համաձայնություն ձեռք բերվի, վրացին կարող է Փարիզ ժամանել՝ բուժզննում անցնելու համար արդեն չորեքշաբթի կամ հինգշաբթի (հունվարի 15-16-ը)։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա վրացին ակումբի կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։