«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է Անգլիայի գավաթի 1/32-րդ եզրափակչի՝ «Արսենալի» դեմ խաղում (1։1 11մ՝ 5։3) իր թիմի տարած հաղթանակի մասին։
«Մենք պետք է պայքարենք՝ ինչ իրավիճակ էլ լինի, և մենք այսօր պայքարեցինք։ Կարծում եմ՝ նրանք ավելի շատ հնարավորություններ ունեին, բայց կարծում եմ, որ մենք արժանի էինք հաղթանակի: Միգուցե «Արսենալը» արժանի չէր պարտության, բայց մենք արժանի էինք հաղթանակի, քանի որ խաղացել ենք և պայքարել: Սկզբում շատ դժվար էր առանց գնդակի, բայց առանց գնդակի կարելի է վերահսկել խաղը։
Մենք այնպիսի զգացում ունեինք, որ վերջում ամեն ինչ լավ է լինելու։ Ես դա զգացի երկրորդ խաղակեսի հենց սկզբից: Նույնիսկ 11 մետրանոցից հետո ես դա զգացի, և կարծում եմ, որ «Արսենալը» գուցե զգաց, որ այսօր իրենց օրը չի լինելու։ Բայց ես շատ գոհ եմ նրանից, թե ինչպես էինք մենք վերահսկում խաղը առանց գնդակի»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։