«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան բարձր է գնահատել թիմի տարած հաղթանակը Մադրիդի «Ռեալի» նկատմամբ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում (5։2)։
«Ես շատ ուրախ եմ, որովհետև մենք հաղթեցինք, թիմի շահերն առաջին տեղում են ինձ համար։ Ինձ համար նշանակություն չունի՝ լավ եմ խաղում, թե վատ, այն ամենը, ինչ ուզում եմ, տիտղոսներ նվաճելն է։ Մենք գիտենք, որ «Ռեալը» հիանալի թիմ ունի, բայց մենք կենտրոնացած ենք մեր խաղի վրա։
Մենք կարող ենք պայքարել և տիտղոսներ նվաճել։ Դժվար էր խաղալ տասը հոգով, բայց մենք քրտնաջան աշխատեցինք և գիտեինք, թե ինչ անել, երբ մեկ ֆուտբոլիստ պակաս ես ունենում»,- Ռաֆինյայի խոսքերը մեջբերում է AS-ը։