Չավին արձագանքել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայի» հաղթանակին

«Բարսելոնայի» նախկին մարզիչ և լեգենդ Չավի Էրնանդեսն արձագանքել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակին (5:2):

«Շնորհավորում եմ, չեմպիոններ: Վիսկա էլ «Բարսա»», – խաղից հետո սոցցանցերում գրել է ակումբի նախկին լեգենդար կիսապաշտպանը:

Հիշեցնենք, որ «բլաուգրանան» նվաճեց իր առաջին գավաթը ներկայիս մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ: Գերմանացի մասնագետը, փոխարինել է Չավիին ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ։