«Բարսելոնայի» ձախ պաշտպան Ալեխանդրո Բալդեն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:2) կիսվել է հույզերով:
«Եզրափակչում «Ռեալի» դեմ խփած գոլը երազանքի իրականացում էր: Մրցաշրջանը շատ երկար է, մեզ միշտ չէ, որ հաջողվում է հաղթել, բայց այսօրվա հաջողությունն ակնհայտորեն մեզ վստահություն կհաղորդի»,- Բալդեի խոսքերն է մեջբերում Barca Center-ը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ նվաճեց իր առաջին գավաթը: Գերմանացի մասնագետը թիմի ղեկը ստանձնել է ընթացիկ մրցաշրջանի մեկնարկին ընդառաջ։