Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում կատալոնական «Բարսելոնան» հաղթեց Մադրիդի «Ռեալին» 5:2 հաշվով։
5-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Կիլիան Մբապպեն։
22-րդ րոպեին Լամին Յամալը պատասխանեց ֆրանսիացու գոլին։
36-րդ րոպեին Լևանդովսկին 11 մետրանոց հարվածով առաջ մղեց կատալոնական ակումբին։
39-րդ րոպեին Ռաֆինյան, գլխի գեղեցիկ հարվածով գրավեց Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը։
Ռաֆինյայի փոխանցումից հետո Ալեխանդրո Բալդեն ավելացրած ժամանակում խաղի հաշիվը դարձրեց 1:4 օգուտ «Բարսելոնայի»։
Երկրորդ խաղակեսի 48-րդ րոպեին Ռաֆինյան 5-րդ գնդակն ուղարկեց Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը։
60-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Ոյցեխ Շչեսնին, որը վերջին հույսի խախտում էր թույլ տվել Կիլիան Մբապպեի նկատմամբ։ Հենդ այդ դրվագից հետո նշանակված տուգանայինի ժամանակ ուղիղ հարվածով գոլի հեղինակ դարձավ Ռոդրիգոն՝ խաղի հաշիվը դարձնելով 2։5։