Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է թիմի հարձակվող Գաբրիել Ժեզուսի վնասվածքը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գավաթային խաղի առաջին խաղակեսի վերջնամասում Ժեզուսը վնասվածք էր ստացել Բրունո Ֆերնանդեշի հետ բախումից հետո։
«Շատ անհանգստացած եմ, հիմա դա եմ զգում: Նրան պետք էր պատգարակով տանել։ Նա բռնել էր ծունկը, ամեն ինչ այնքան էլ լավ չի թվում»,- Արտետայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչ խաղն ավարտվեց «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ 11 մետրանոց հարվածաշարում «Արսենալի» նկատմամբ հաղթանակով (1:1, 5:3՝ 11 մետրանոցներով):
Ընթացիկ մրցաշրջանում Ժեսուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։