Կիսապաշտպան Վատարու Էնդոն խաղացել է կենտրոնական պաշտպանությունում՝ «Ակրինգթոն Սթենլիի» դեմ գավաթային խաղում։ Այս կապակցությամբ ճապոնացին մեկնաբանություն են տվել։
«Ես խաղացել եմ որպես պաշտպան 18-ից 25 տարեկանում, այնպես որ ինձ համար նշանակություն չունի՝ պաշտպանությունում եմ խաղում, թե վեց համարի դիրքում: Ես պարզապես անում եմ այն, ինչ կարող եմ:
Ես չեմ քննարկում իմ դիրքս մարզչի հետ։ Այժմ Գոմեսը վնասվածք է ստացել, իսկ Կոնատեն նոր է վերադառնում, ուստի ես խաղացի այս դիրքում: Մարզիչը կարծում էր, որ ինձ պաշտպանության կենտրոնում դնելը լավ տարբերակ է մարտավարությունն իրականացնելու համար։
Հուսով եմ, որ ապագայում ավելի շատ խաղաժամանակ կստանամ,- Էնդոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։
«Լիվերպուլի» հաջորդ հանդիպումը կկայանա հունվարի 14-ին «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ: