Ամեն ինչ գնում է նրան, որ հարձակվողական ոճի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան շուտով «Նապոլին» կլքի՝ ՊՍԺ տեղափոխության համար: Նեապոլիտանական թիմի մարզիչ Անտոնիո Կոնտեն նախօրեին ուղղակիորեն հայտարարել էր վրացու հեռանալու ցանկության մասին։
Այս ֆոնին «Նապոլին» ցանկանում է ձեռք բերել Ալեխանդրո Գառնաչոյին, ով վերջին շրջանում այնքան էլ լավ հանդես չի գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»:
Ինչպես հաղորդում է Sport Italia-ն, «Նապոլիի» մարզական տնօրեն Ջովանի Մաննան արդեն սկսել է աշխատել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Գառնաչոյի համար բանակցություններ սկսելու ուղղությամբ: Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները 20-ամյա Ալեխանդրո Գառնաչոյին գնահատում են 50 միլիոն եվրո։