«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը լրագրողների հետ զրույցում նշել է թիմի լեգենդար նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին։
«Միգուցե ապագայում նա ինձ պետք լինի, չգիտեմ։ Խոսքը հաղթանակի զգացողության մասին է։ Այս զգացումը կարող է մեզ մեծ վստահություն հաղորդել:
Եթե հաղթում ես, ապա հավատում ես, որ կարող ես ավելին շահել: Այս զգացումը կախվածություն է առաջացնում: Դուք դա կրկին ու կրկին զգում եք: Ես գիտեմ Ֆերգյուսոնի պատմությունը: Կարծում եմ՝ նա փրկեց իր աշխատանքը ոչ թե գավաթը նվաճելով, այլ նախորդ տուրում ուժեղ մրցակցին հաղթելով։
Երկրպագուները բղավում էին։ «Ֆերգյուսոն հեռացիր», իսկ հետո նրանք հաղթեցին այդ խաղում, գնացին եզրափակիչ և հաղթեցին այնտեղ: Ես դա գիտեմ,- Ամորիմի խոսքերն է մեջբերում Goal-ը։