«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանին

«Մանչեսթեր Սիթին» պլանավորում է ուժեղացնել կազմը։ Ինչպես հայտնում է Football Insider-ը, Անգլիայի չեմպիոնները հետաքրքրություն են ցուցաբերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի նկատմամբ։

«Սիթիի» ղեկավարներն արդեն քննարկել են Չուամենիի թեկնածությունը թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ։

Միաժամանակ նշվում է, որ այս ձմռանը շատ դժվար կլինի պայմանագիր կնքել Չուամենիի հետ։ Միաժամանակ, «Մանչեսթեր Սիթին» Ռոդրիի բացակայության դեպքում ցանկանում է նոր հենակետային կիսապաշտպան ձեռք բերել։

Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները 24-ամյա Օրելիեն Չուամենիին գնահատում են 80 միլիոն եվրո։