«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչից առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հրատապ հանդիպում է խնդրել գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ։
Մամուլի ասուլիսի ժամանակ Ֆլիկը SMS հաղորդագրություն է ստացել Արաուխոյից և թիմակից Ռաֆինյայից՝ հրատապ հանդիպում խնդրելով։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» մերժել է «Յուվենտուսի» առաջարկը։ Կատալոնացիները Արաուխոյին գնահատում են 70 միլիոն եվրո։
Եզրափակիչ հանդիպումը կկայանա հունվարի 12-ին: Կատալոնացիները կխաղան Մադրիդի «Ռեալի» հետ, խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: