«Միլանի» խորհրդական Զլատան Իբրահիմովիչը պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդի նկատմամբ իտալական ակումբի հետաքրքրության մասին լուրերին։
«Ես լավ եմ ճանաչում Մարկուսին, մենք միասին էինք խաղում: «Միլանը» աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է, ուստի բոլոր խաղացողները ցանկանում են լինել այստեղ:
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ սա բարդ գործարք է: Կտեսնենք՝ կորոշենք բանակցություններ սկսել, թե ոչ»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Իբրահիմովիչը կողմ է, որ «Միլանը» վարձավճարով վերցնի Ռեշֆորդին։
Հիշենք, որ Իբրահիմովիչը Ռեշֆորդի կողքին խաղացել է «կարմիր սատանաների» կազմում 2016-ից 2018 թվականներին։