«Բարսելոնան» դժգոհ է, որ կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյի ակումբից հնարավոր հեռանալու մասին տեղեկությունը հայտնվել է մամուլում Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ խաղից առաջ, որը կկայանա այսօր՝ հունվարի 12-ին։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» կարծում է, որ Արաուխոն պետք է կանխեր այս տեղեկատվության հրապարակումը ԶԼՄ-ներում «Ռեալի» հետ խաղից առաջ։
Կատալոնական ակումբը կարծում է, որ չնայած այն բանին, որ պաշտպանը պաշտոնապես չի հայտարարել թիմից հեռանալու ցանկության մասին, նման լուրերը կարող են վկայել, որ նա ոչ պաշտոնական բանակցություններ է վարում «Յուվենտուսի» հետ։
Կապտանռնագույնների ճամբարում կարծում են, որ նման տեղեկությունը կարող է բացասաբար ազդել թիմի վրա, ուստի քննարկում են ուրուգվայցի ֆուտբոլիստին «Ռեալի» հետ խաղի հայտացուցակում ընդգրկելու նպատակահարմարությունը։