Քինգսլի Կոմանը համեմատել է Հարի Քեյնին և Ռոբերտ Լևանդովսկուն

Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Քինգսլի Կոմանը համեմատել է մյունխենցիների հարձակվող Հարի Քեյնին «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ։

Կիսապաշտպանը երկու ֆուտբոլիստների հետ էլ տարբեր ժամանակներում խաղացել է գերմանական ակումբում։

«Նրանք բավականին նման են, թեև կարծում եմ, որ Լևանդովսկին մի փոքր ավելի լավ է շարժվում, նա ավելի վտանգավոր է տուգանայինում, բայց Քեյնը նույնպես շատ վտանգավոր է:

Կարծում եմ, որ նրանք երկուսն էլ բավականին նման են, պարզապես մեկը ունի որակներ, որոնք մյուսն ունի ավելի քիչ չափով: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, ընդհանուր առմամբ, սրանք այն երկու ֆուտբոլիստներն են, որոնց մենք կարող ենք վերջին մի քանի տարիների լավագույն ռմբարկուի տեղը դնել:

Չեմ ասի, որ դրանցից մեկն ավելի լավն է: Որովհետև, ինչպես ասացի, կարծում եմ, որ նրանում, ինչ Լևանդովսկին մի փոքր ավելի լավն է, Հարրին նույնպես շատ լավն է, իսկ ինչում Հարրին ավելի լավն է, Լևանդովսկին նույնպես վատը չէ»,- Կոմանի խոսքերն է մեջբերում Goal-ը։