«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն հաջորդ շաբաթ կհանդիպի կատալոնական ակումբի ղեկավարության հետ՝ քննարկելու տրանսֆերային շուկայում հետագա քայլերը: Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն, եթե Արաուխոն «Բարսելոնային» ասի, որ ցանկանում է հեռանալ, «բլաուգրանաները» անմիջապես կսկսեն բանակցությունները «Յուվենտուսի» հետ: Սակայն նշվում է, որ «բլաուգրանայի» ղեկավարությունը ուրուգվայցի պաշտպանի համար 50 միլիոն եվրոյից պակաս առաջարկներ չի դիտարկի։
«Բարսելոնան» դեմ չէ Արաուխոյին թիմում պահել առնվազն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, քանի որ կարծում են, որ պաշտպանը կօգնի իրենց տիտղոսների համար պայքարում:
Այնուամենայնիվ, եթե ֆուտբոլիստը համաձայն չէ թիմում իր ներկայիս դերի հետ, ակումբը նրան չի պահի:
Ուրուգվայցի պաշտպանի գործող աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Արաուխոն ավելի վաղ մերժել էր պայմանագիրը երկարաձգելու «բլաուգրանայի» մի քանի առաջարկ:
Այս մրցաշրջանում Արաուխոն մասնակցել է Իսպանիայի գավաթի խաղարկության մեկ հանդիպման, որտեղ գոլային փոխանցում է կատարել։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։