«Չելսիի» կիսապաշտպանը կարիերան Գերմանիայում շարունակելու թոփ տարբերակ ունի

Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Կարնի Չուկվուեմեկային, հայտնում է լրագրող Ռոբ Դորսեթը։

Գերմանական ակումբը ծրագրում է վարձակալել 21-ամյա անգլիացուն։ Կիսապաշտպանի պայմանագիրը լոնդոնցիների հետ ավարտվում է 2028 թվականի ամռանը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Չուկվուեմեկան ընթացիկ մրցաշրջանում «Չելսիի» կազմում անցկացրել է 5 հանդիպում, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: