«Մանչեսթեր Սիթին» 92 տարվա մեջ առաջին անգամ 8 գոլ խփեց Անգլիայի գավաթում

Անգլիայի գավաթի երրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ վստահորեն հաղթեց երրորդ դիվիզիոնի «Սալֆորդին»:

Հանդիպումն ավարտվել է 8։0 հաշվով։

Ըստ Opta վիճակագրական պորտալի՝ «Քաղաքայինները» 1933 թվականի հունվարից ի վեր առաջին անգամ ութ գոլ են խփել Անգլիայի գավաթի խաղում: 92 տարի առաջ «Մանչեսթեր Սիթին» 9:0 հաշվով հաղթեց «Գեյթսհեդին»: