Հարի Քեյն․ «Ես հավատում եմ, որ կարող եմ դա անել»

Հարի Քեյնը ցանկանում է նվաճել «Ոսկե գնդակը»։

«Իհարկե, մտածում եմ այդ մասին։ Եվ ես հավատում եմ, որ կարող եմ դա անել։ Ինչո՞ւ այդպես չասել։

Ես զգում եմ, որ իմ ելույթն ինձ արժանի թեկնածու է դարձնում։ Ես շարունակում եմ զարգանալ, խաղում եմ այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Բավարիան» և Անգլիան, որոնք պայքարում են կարևոր գավաթների համար։

Ուրեմն ինչու՞ չպետք է հավատամ իմ հնարավորություններին, եթե լավ խաղամ և հաղթեմ Չեմպիոնների լիգայի նման մեծ թիմային մրցաշարում:

Ես մանկուց երազել եմ «Ոսկե գնդակի» մասին, երբ այն ստացան Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն՝ տալով նրան առանձնահատուկ փայլ։

Ո՞վ գիտի, գուցե 2025-ին նոր հարցազրույց ունենանք»։ – ասել է հարձակվողը France Football-ի հետ զրույցում։