«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին պատասխանել է այն հարցին, թե որ դիրքն է իրեն ամենաշատը դուր գալիս:
«Ինձ չի հետաքրքրում, թե որտեղ եմ խաղում: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ դեր կունենամ խաղադաշտում։ Բայց ինձ դուր է գալիս ութ համարի դիրքը»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում Managing Barca-ն։
Այս մրցաշրջանում 22-ամյա իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Պեդրիի գործող աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
Transfermarkt-ի փորձագետները կիսապաշտպանի արժեքը գնահատում են 100 միլիոն եվրո։