«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ֆրանսիական «Մոնակոյի» տրանսֆերային նպատակը չէ: Այս մասին հայտնում է լրագրող Սեբաստիան Դենիսը։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ մոնեգասկները կարող են պայմանագիր կնքել 27-ամյա ֆուտբոլիստի հետ։ Սակայն, ըստ Դենիսի, ակումբը հետաքրքրություն չի ցուցաբերում Ռեշֆորդի նկատմամբ, որին մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը։
Այս մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի շուկայական արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 55 միլիոն եվրո: