Պեպ Գվարդիոլան՝ Կևին դե Բրույնեի խաղային դիրքի հնարավոր փոփոխության մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է կիսապաշտպան Կևին դե Բրույնեին հենակետային կիսապաշտպանի դիրքում օգտագործելու հնարավորության մասին։

«Ես բոլորից լավ գիտեմ նրա որակները: Նա կարող է խաղալ մի քանի դիրքերում և կարող է ավելի խորանալ, բայց Կևինը այլ տաղանդ ունի: Մենք նրա էներգիայի կարիքն ունենք առջևում:

Նա անհավանական է, ուստի ես ցանկանում եմ նրան այնտեղ տեսնել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։

Այս մրցաշրջանում 33-ամյա բելգիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման, դարձել երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Դ

ե Բրույնեի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: