Ինչպես հայտնում է Mundo Deportivo-նCSD-ն վստահեցնում է, որ «Բարսելոնան» կատարել է Դանի Օլմոյի գրանցման բոլոր նախապայմանները ժամանակին:
Այնուհետև տարածվում էին խոսակցություններ, որ Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը Լա Լիգայի ակումբներին ուղարկել է նույն տեքստը Դանի Օլմոյի և Պաու Վիկտորի գրանցման դեմ բողոքելու համար, սակայն Mundo Deportivo-ն բացատրել է նաև այդ ամենի պատճառը։
Խավիեր Տեբասը ակումբներին ուղարկել է փաստաթղթեր, որոնք ներկայացնում էին այն փաստարկները, որոնք նրանք կարող էին օգտագործել՝ քննադատելու CSD-ի որոշումը։
Հենց դա է պատճառը, որ ակումբների հայտարարությունները այդքան նման էին։
Հիշեցնենք, ու CSD-ն ժամանակավորապես թույլատրել է «Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստների գրանցումը, ինչը պատճառ է հանդիսացել Լա Լիգայի այլ ակումբների համար։