Ռաֆինյան վրդովված է խաղընկերոջ հանդեպ ակումբի վերաբերմունքից

Երեքշաբթի երեկոյան «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան մամուլի ասուլիսից հետո, որտեղ նա խոսել է Դանի Օլմոյի և Պաու Վիկտորի գրանցման մասին, անդրադարձել է նանև Ռոնալդ Արաուխոյի իրավիճակին։

Բրազիլացին վրդովված է իրաղընկեր Արաուխոյի նկատմամբ ակումբի վերաբերմունքից։

«Ես կարծում եմ, որ ակումբը չպետք է նեղացնի նրան։ Դա վրդովվեցնող է։ Նա նվիրված ֆուտբոլիստ է և լավ ընկեր», ասել է Ռաֆինյան։