Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է խաղացողների կարգպահության մասին։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» դարպասապահ Ինյակի Պենյան ուշացել էր թիմի առավոտյան մարզումից Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի «Ատլետիկի» հետ խաղից առաջ (2:0): Այս պատճառով Վոյցեխ Շչեսնին ընդգրկվել է կատալոնացիների մեկնարկային կազմում։
Մրցաշարի եզրափակիչում «բլաուգրանաները» կհանդիպեն Մադրիդի «Ռեալին»: Հանդիպումը կկայանա վաղը՝ հունվարի 12-ին։
«Ես երբեք չեմ խոսում առաջիկա հանդիպման մեկնարկային կազմի մասին։ Շչեսնին լավ հանդիպում անցկացրեց, իսկ Ինյակին հիանալի անցկացրեց մրցաշրջանի առաջին հատվածը: Ճիշտ է։
Իսպանիայում կարող է լինել այլ մտածելակերպ, բայց ես պետք է դա բացատրեմ։ Նրանք պրոֆեսիոնալներ են։ Նրանք պետք է ժամանեն ժամանակին։ Սա երրորդ անգամն է, ինչ տեղի է ունենում, ես այլ ելք չունեի։ Կարելի է ավելի շուտ գալ, դա խնդիր չէ, ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։