«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ պաշտպան Ռոնալդ Արաուխոն շուտով կհեռանա թիմից։ Խոսակցություններն ակտիվորեն կապում են ուրուգվայցի ֆուտբոլիստին «Յուվենտուսի» հետ։
«Իմ մարզչական կարիերայի հենց սկզբից ես շշուկների եմ հանդիպել: Արաուխոն վերադարձել է ծանր վնասվածքից հետո և այժմ բավական ուժեղ է խաղալու համար: Նա շատ պրոֆեսիոնալ է։
Պետք չէ խոսակցությունների մասին խոսել։ Ես ուզում եմ, որ նա մեզ հետ լինի»,- ասել է Ֆլիկը մամուլի ասուլիսում։